Կավանիի դուբլն օգնեց ՊՍԺ-ին հաղթել Սենտ Էտյենին (տեսանյութ)

00:41 26.08.2017

Ֆրանսիայի առաջնության 4-րդ տուրում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» ստադիոնում ընդունեց «Սենտ Էտյենին» և հաղթեց 3:0 հաշվով:

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Էդինսոն Կավանին՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը: 51-րդ րոպեին Տիագո Մոտան հաշիվը դարձրեց 2:0: Խաղավերջում Կավանին դարձավ դուբլի հեղինակ՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Այս խաղից հետո ՊՍԺ-ն և «Սենտ Էտյենը» 9 միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի 1-ինից 3-րդ տեղերը:

ՊՍԺ-«Սենտ Էտյեն»՝ 3:0

Գոլերը՝ Կավանի (20, 11 մետրանոց, 89), Մոտա (51)

Share |

Լրահոս

Loading...