Մեյվեզերը հաղթեց Մաքգրեգորին «դարի մենամարտում»

08:53 27.08.2017

Լաս Վեգասի «T-Mobile Arena»-ում կայացավ բռնցքամարտի պատմության կարևորագույն մենամարտերից մեկը՝ Ֆլոյդ Մեյվեզեր-Քոնոր Մաքգրեգոր:

Լեգենդար Մեյվեզերի և MMA մարտիկ, իռլանդացի Մաքգրեգորի մենամարտը բռնցքամարտի առաջին միջին քաշային կարգում էր՝ 69.85 կգ:

Մեյվեզերը 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց՝ ունենալով բացահայտ առավելություն: Հատկապես վերջին ռաունդներում Ֆլոյդը բացարձակ հաղթում էր իռլանդացուն:

Այս դիմակայությունն իր տեսակով բացառիկ էր: Մեյվեզերը 100 մլն դոլար կվաստակի այս մենամարտից, իսկ Մակգրեգորը` 30: Սա երաշխավորված գումարն է. մարզիկները կստանան այն անկախ մենամարտի արդյունքից: Ներառված չեն բոնուսները, ինչպես նաև տոմսերի վաճառքից և վճարովի հեռարձակումներից հասանելիք տոկոսները, ինչի շնորհիվ հոնորարը կարող է մի քանի անգամ աճել:

Image may contain: 1 person

Floyd Mayweather Jr. v Conor McGregor : News Photo

Floyd Mayweather Jr. v Conor McGregor : News Photo

Share |

Լրահոս