Պոլ Մերսոնը պատմել է, թե նախորդ մրցաշրջանում ով էր խանգարում Մխիթարյանին

21:24 27.08.2017

Բրիտանական «Sky Sports»-ի փորձագետ Պոլ Մերսոնը կարծիք է հայտնել, թե նախորդ մրցաշրջանում շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խանգարում էր հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Իսկապես ոչ մի կերպ չեմ հասկանում Իբրահիմովիչի հետ պայմանագիր կնքելը: Գիտեմ, թե որքան կարևոր էին նրա գոլերը նախորդ մրցաշրջանում, սակայն նրա թիմակիցներից ովքե՞ր են տպավորել: Գուցե Անդեր Էրերան և Անտոնիո Վալենսիան, ուրիշ ոչ ոք:

Իսկ այժմ նայեք Մխիթարյանին, դա երբեք տեղի չէր ունենա, եթե հարձակման գծում լիներ Զլատանը: Նա չափազանց դանդաղ է այս թիմի համար: Ինձ համար Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից է, երբ նա ընթացք է ստանում:

Եթե Լուկակուն գոլի հեղինակ չդառնա երկու խաղում անընդմեջ, երկրպագուները կերգեն Զլատանի անունը, նա կհայտնվի, կխփի իր գոլերը, քանի որ նա կարողանում է անել դա, սակայն չի լինի բավարար մակարդակի «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալու համար»,- ասել է Մերսոնը:

Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած երեք խաղում Մխիթարյանը կատարել է 5 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս