Ռուսաստանի Գավաթ. 1/16 եզրափակչում Մոսկվայի Արարատը կխաղա Ռուսլան Կորյանի թիմի հետ

13:34 29.08.2017

Այսօր Մոսկվայում կայացել է Ռուսաստանի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի վիճակահանությունը:

Ըստ վիճակահանության արդյունքների, Մոսկվայի «Արարատի» մրցակիցն այս փուլում կլինի «ԲՄԱ-Խաբարովսկը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը:

Կրասնոյարսկի «Ենիսեյը», որտեղ հանդես են գալիս հայ ֆուտբոլիստներ Արթուր Սարկիսովն ու Արթուր Մալոյանը, կմրցի Գրոզնու «Ախմատի» հետ:

Իսկ Էդգար Մանուչարյանի և Վարազդատ Հարոյանի «Ուրալը» 1/8 եզրափակիչ դուրս գալու համար կպայքարի Յարոսլավլի «Շինիկի» հետ:

Հանդիպումները տեղի կունենա սեպտեմբերի 20-21-ին:

Share |

Լրահոս

Loading...