Մխիթարյանը չի հայտնվել ՄՅՈւ-ի՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների եռյակում

20:22 30.08.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» թվիթերյան իր էջում հրապարակել է այն երեք ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:

Եռյակից բացակայում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով երեք խաղում կատարել է 5 արդյունավետ փոխանցում՝ կրկնելով ԱՊԼ-ի ռեկորդը:

Անգլիական ակումբի կազմում ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Ֆիլ Ջոնսը, Նեմանյա Մատիչը և Պոլ Պոգբան:

Մխիթարյանի բացակայությունը զարմանք և դժգոհություն է առաջացրել երկրպագուների շրջանում:

Share |

Լրահոս