Հայաստանի երիտասարդական հավաքականը նվիրվեց և չպարտվեց Ռուսաստանին

21:53 31.08.2017

Եվրոպայի 2019թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց Ռուսաստանի ընտրանուն: Խաղը գոլազուրկ ավարտ ունեցավ: 

Հանդիպման ընթացքում Ռուսաստանի ընտրանու ֆուտբոլիստները 19 հարված կատարեցին մեր ընտրանու դարպասին, որից 4-ը հետ մղվեց դարպասաձողից:

Հայաստանի հավաքականը կարողացավ 5 անգամ անհանգստացնել Ռուսաստանի ընտրանու դարպասապահ Անտոն Միտրյուշկինին:

Այս խաղից հետո Հայաստանի ընտրանին 4 միավորով գլխավորում է 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակը:

3-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին տանը կմրցի Մակեդոնիայի ընտրանու հետ: 

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթել էր Ջիբրալթարի ընտրանուն 3:0 հաշվով:

Ռուսաստան-Հայաստան` 0:0

Share |

Լրահոս