Հոգնում ենք պարտվելուց, այսքան անհույս լինելուց... Հայաստան-Դանիա՝ 1:4 (տեսանյութ)

21:55 04.09.2017

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն անցկացրեց E խմբի 8-րդ տուրի հանդիպումը՝ կրելով 6-րդ պարտությունը: Դանիան մեր հարկի տակ հաղթեց 4:1 հաշվով:

Ամեն ինչ լավ էր սկսել. 6-րդ րոպեին Ռուսլան Կորյանը հիասքանչ գոլ խփեց Շմեյխելի դարպասը: Բայց... այդքանով մեզ համար ամեն ինչ ավարտվեց:

11 րոպե անց Թոմաս Դիլեյնին խփեց պատասխան գոլը: 

Նշենք, որ ընդհանուր առմամբ խաղն անցավ հյուրերի առավելությամբ: Նրանք վերահսկում էին գնդակի տեղաշարժը և դա անում էին բավականին վստահ:

29-րդ րոպեին զգացվեց Էրիկսենի գերբարձր կարգը: Տուգանայինից շքեղ հարված և գոլ՝ 1:2: Ավելացված ժամանակում էլ Դիլեյնի հեթ-տրիկ՝ 1:4:

Հայ ֆուտբոլիստները երկորդ խաղակեսում փորձում էին ավելի շատ գրոհել, բայց սրությունը պակասում էր, իսկ հուսահատությունը՝ ավելի նկատվում:

Խաղավերջից 8 րոպե առաջ էլ Դելայնին հանեց հաղթողին առնչվող բոլոր հարցերը՝ դուբլ ձևակերպելով:

Հայաստանի հավաքականը կրում է 2-րդ անընդմեջ պարտությունը՝ 6 միավորով գտնվելով նախավերջին հորիզոնականում: Դանիացիները վաստակում են 16 միավոր՝ հավասարվելով Լեհաստանի հավաքականին, որը մեկ խաղ պակաս է անցկացրել:

Հ.Գ. Հավելենք, որ ստադիոնում տրամադրությունը հատկապես խաղի սկզբում բարձր էր, բայց աստիճանաբար նվազեց: Հանդիպման ընթացքում հանդիսականները նաև ամոթ էին վանկարկում, իսկ ոմանք էլ շուտ լքեցին տրիբունաները: 

Share |

Լրահոս