Ժիգուլյով. Հիասթափեցրեց, որ հայ երկրպագուները գրեթե ավելի շատ էին, քան մերը

14:58 07.09.2017

Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Իլյա Ժիգուլյովը խոսել է Հայաստանի հետ հանդիպման մասին Եվրոպայի առաջնության ընտրական փուլում (0:0):

«Մոսկվայում հիասթափեցրեց այն, որ հայ երկրպագուները տրիբունաներում գրեթե ավելի շատ էին, քան մերը: Դրանում է տարբերությունը Ջիբրալթարի հետ խաղից:

Հայաստանին հաղթելու համար բախտը չհերիքեց, գնդակը չէր ցանկանում հայտնվել դարպասում: Ճնշող առավելություն ունեինք, խաղը ստացվում էր, ստեղծում էինք պահեր, սակայն պարզապես մեր օրը չէր»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Կրասնորդարի» պաշտոնական կայքը:

Share |

Լրահոս