Ծանրամարտի Հայաստանի հավաքականը կարող է զրկվել ԱԱ-2017-ին մասնակցելու իրավունքից

11:46 07.09.2017

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հատուկ հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Բուխարեստում հանդես կգա 9 երկրների ազգային հավաքականներին Աշխարհի 2017 թվականի առաջնությանը մասնակցելու իրավունքից զրկելու առաջարկով:

Այդ 9 երկրների թվում է հայտնվել նաև Հայաստանը, հայտնում է «Inside the Games»-ը:

Այս պատժամիջոցը կարող է կիրառվել ծանրամարտի այն հավաքականների նկատմամբ, որոնք 2008 և 2012 թվականների Օլիմպիական խաղերի դոպինգ-ստուգումներում դրական արդյունք գրանցած նվազագույնը 3 մասնակից ունեն:

Հիշեցնենք` 2008 թվականի Պեկինի և 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական խաղերում 3 հայ ծանրորդների (Հռիփսիմե Խուրշուդյանը` 2 անգամ) դոպինգ-ստուգում տվել էր դրական արդյունք: Ավելի վաղ, 2008-ի խաղերից որակազրկվել էր բրոնզե մեդալակիր Տիգրան Գևորգի Մարտիրոսյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը,իսկ 2012-ի խաղերից` բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն ու Նորայր Վարդանյանը:  

Բացի Հայաստանի հավաքականից, նոյեմբերին Անահայմում մեկնարկող առաջնությանը կարող են չմասնակցել նաև Ղազախստանի (10 դրական արդյունք), Ռուսաստանի (10), Բելառուսի (7), Ադրբեջանի (5), Չինաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Թուրքիայի հավաքականները (3-ական):

 

Share |

Լրահոս