Մբապեն աչքի է ընկել նորամուտի խաղում, Նեյմարի հերթական գոլը և փոխանցումը (տեսանյութ)

00:33 09.09.2017

Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է «Մետցին»:

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին, մեկ գնդակ է խփել բրազիլացի Լուկասը: Իր նորամուտի խաղում 18-ամյա Կիլիան Մբապեն դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: Նույն գործողություններով աչքի է ընկել բրազիլացի հարձակվող Նեյմարը: Բրազիլացին այժմ անցկացրած 4 խաղում խփել է 4 գնդակ և կատարել նույնքան արդյունավետ փոխանցում:

Այս հաղթանակի շնորհիվ ՊՍԺ-ն վաստակել է 15 միավոր գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Մետցը» վերջին տեղում է:

 

Share |

Լրահոս