Հենրիխ Մխիթարյանը Սթոք Սիթիի հետ գրանցած ոչ-ոքիի մասին

11:19 10.09.2017

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցի իր էջերում կատարած գրառմամբ մեկնաբանել է ԱՊԼ-ի 4-րդ տուրի` «Սթոք Սիթիի» հետ անցկացրած խաղը:

Մանկունիացիները հյուրընկալվելիս ոչ-ոքի` 2:2 հաշվով են ավարտել «Սթոքի» հետ հանդիպումը, իսկ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ.

«Երեկ լավագույն արդյունքը չէր, բայց մենք ամեն ինչ կանենք իրավիճակը շտկելու համար: Շարժվում ենք դեպի Չեմպիոնների լիգա»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 12-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում սեփական հարկի տակ կընդունի «Բազելին»:

Share |

Լրահոս