Հյուզի կարծիքը, թե ինչու է Մոուրինյուն հրաժարվել սեղմել իր ձեռքը

10:44 10.09.2017

Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 2:2 ոչ-ոքի է խաղացել «Սթոք Սիթիի» հետ:

Հանդիպումից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հրաժարվել է սեղմել Սեմ Հյուիզի ձեռքը:

«Հրեցի նրան, քանի որ նա իմ տեխնիկական գոտում էր: Հնարավոր է, որ դրա համար Ժոզեն չցանկացավ սեղմել իմ ձեռքը:

Հնարավոր է, որ նա ոչ-ոքին դիտարկում է որպես վատ արդյունք՝ հաշվի առնելով, որ բոլորը սպասում էին «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակին»,- ասել է Հյուզը:

Share |

Լրահոս