Մխիթարյանը՝ ՄՅՈւ-ի ամենաարագ ֆուտբոլիստների հնգյակում

11:07 10.09.2017

Վիճակագրական «Opta» ծառայությունը ներկայացրել է ընթացիկ մրցաշրջանում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաարագ ֆուտբոլիստներին:

Հնգյակը եզրափակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով գրանցել է 33.68 կմ/ժ արդյունքը:

Չորրորդ տեղում է Ֆիլ Ջոնսը՝ 33.8, երրորն է Մարկուս Ռեշֆորդը՝ 34.27, երկրորդը՝ Ռոմելու Լուկակուն՝ 34.56:

Մանչեսթերցիների ամենաարագ ֆուտբոլիստն է ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան՝ 34.58:

Share |

Լրահոս