Ազարը կատակել է, որ Մորատան պետք է սկսի արդեն ոտքով գոլ խփել, և ոչ` գլխով

17:33 11.09.2017

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կատակել է, որ ժամանակն է` իր թիմակից Ալվարո Մորատան սկսի գոլեր խփել նաև ոտքերով` նշելով, որ հարձակվողը շատ հաճախ է մրցակիցների դարպասները գրավում գլխով կատարած հարվածներով.

«Մորատան լավ ֆուտբոլիստ է: Ես տեսել եմ, որ նա շատ գոլեր է խփում գլխով: Հիմա նա պետք է հարվածի ոտքով:

Նա լավագույն ֆուտբոլիստն է: Մորատան կարող է կայուն կերպով գոլ խփել: Երբ նա դա անում է, մենք հաղթում ենք: Նա լավ մարզավիճակում է, նույնիսկ հավաքականում է երեք անգամ աչքի ընկել: Այդ իսկ պատճառով ես հույս ունեմ, որ Մորատան շատ գոլեր կխփի` հանդես գալով «Չելսիի» կազմում»,- Ազարի խոսքերն է փոխանցում «Daily Mail»-ը:

Հիշեցնենք` պրեմիեր-լիգայի 4 խաղում Ալվարո Մորատան դարձել է 3 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս