149:0. Ֆուտբոլի պատմության մեջ երբևէ գրանցված ամենախոշոր հաշիվը

15:48 11.09.2017

Ֆուտբոլի պատմության մեջ երբևէ գրանցված ամենագոլառատ հանդիպումը տեղի է ունեցել 2002 թվականին:

Մադագասկարի ազգային առաջնության ժամանակ «Ստադ Օլիմպիկ լ'Էմիրն» (SOE) ակումբի ֆուտբոլիստներն «Ադեմայի» հետ խաղում 149 գնդակ են հեղինակել:

SOE-ի ֆուտբոլիստները, առաջնության վերջին տուրում, անտեսելով մրցակից թիմին, 149 անգամ գրավել են հենց սեփական դարպասը:

Ֆուտբոլիստներն այս կերպ իրենց բողոքն են արտահայտել նախորդ խաղում մրցավարի կայացրած որոշումների դեմ, ինչը նրանց զրկել էր չեմպիոնական տիտղոսի համար պայքարելու հնարավորությունից:

Գոլառատ հանդիպումից հետո «Stade Olimpique de L'Emyrne» թիմի գլխավոր մարզիչ Զակա Բեն որակազրկվել է երեք տարով, թիմի չորս ֆուտբոլիստներ, այդ թվում` ավագը, զրկվել են խաղալու հնարավորությունից մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ մյուսներն էլ ստացել են զգուշացումներ:

Share |

Լրահոս