Բենզեման դարձել է Ռեալի չորրորդ ավագը

17:49 11.09.2017

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարին Բենզեման դարձել է իր թիմի չորրորդ ավագը:

2017/18 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» ավագը դարձյալ կլինի պաշտպան Սերխիո Ռամոսը, առաջին փոխավագը` Մարսելոն: 

Ռոնալդուն, ով «Ռեալում» է 2009 թվականից և առաջին անգամ թիմի ավագի պարտականությունները ստանձնել է 2013 թվականին, հանդիսանում է մադրիդյան ակումբի երկրորդ փոխավագը` փոխարինելով Պեպեին, որը նախորդ մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ «Ռեալից»:

Կարիմ Բենզեման 2009 թվականից է հանդես գալիս «Ռեալում»:

 
Share |

Լրահոս