Առաջին խումբ. Արցախը հաղթեց Ավան Ակադեմիային, Լոռին ոչ-ոքի խաղաց Արարատի հետ, այլ արդյունքներ

18:25 11.09.2017

Այսօր կայացան Հայաստանի Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրի հանդիպումները:

«Արցախը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ավան Ակադեմիային», «Փյունիկ-2»-ը սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապան-2»-ին, «Էրեբունին» «ՊԵԿ» մարզահամալիրի մարզադաշտում 3:0 հաշվով հաղթեց «Ալաշկերտ-2»-ին, «Բանանց-2»-ը նույն հաշվով հաղթեց «Շիրակ-2»-ին, իսկ «Արարատ-2»-«Լոռի» հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի` 2:2:

Հիշեցնենք, որ 6-րդ տուրում «Արցախը» տանը կընդունի «Լոռիին», «Շիրակ-2»-ը կպայքարի «Արարատ-2»-ի հետ, «Ալաշկերտ-2»-ը կմրցի «Բանանց-2»-ի հետ, «Գանձասար-Կապան-2»-ն ուժերը կչափի «Էրեբունիի» հետ, իսկ «Ավան Ակադեմիան» կհանդիպի «Փյունիկ-2»-ին:

Մրցաշարային աղյուսակը 5-րդ տուրից հետո.

Share |

Լրահոս