Յուվենտուսի 5 ֆուտբոլիստներ չեն մասնակցի Բարսելոնայի հետ խաղին

18:46 11.09.2017

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրում կատալոնական «Բարսելոնան» կհանդիպի Թուրինի «Յուվենտուսին»:

Ինչպես տեղեկացնում է «ծեր սինյորայի» մամուլի ծառայությունը, այդ խաղին չեն կարող մասնակցել պաշտպաններ Ջորջո Կիելինին և Բենեդիկտ Հյովեդեսը, կիսապաշտպաններ Սամի Խեդիրան և Կլաուդիո Մարկիզիոն, ինչպես նաև հարձակվող Մարիո Մանջուկիչը:

Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա վաղը` սեպտեմբերի 12-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:

Share |

Լրահոս