Դիբալա. Բարսելոնայում կան ֆուտբոլիստներ, որոնց աչքաթող անելու դեպքում կպատժվեք

23:09 11.09.2017

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան խոսել է ՉԼ-ի խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրի` կատալոնական «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպման մասին:

««Բարսելոնան» շատ հզոր ֆուտբոլիստ է կորցրել, սակայն ակումբը կարողացել է գտնել վերջինիս փոխարինողներին: «Բարսելոնան» միշտ էլ «Բարսելոնա» կմնա: Դուք պարտավորեք հաշվի նստել այդ ակումբի հետ: 

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից նրանք «Կամպ Նոու» ստադիոնում շատ քիչ գոլեր են բաց թողել, այդ իսկ պատճառով ամեն հարմար պահի «Յուվենտուսը» պետք է առավել էֆեկտիվ լինի: 

Միաժամանակ, մենք պետք է լավ պաշտպանվենք: «Բարսելոնայում» կան ֆուտբոլիստներ, որոնց աչքաթող անելու դեպքում կպատժվես»,- Դիբալայի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա վաղը` սեպտեմբերի 12-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:

Share |

Լրահոս