Ֆիլիպե Լուիս. Փորձում ենք անել ամեն բան, որպեսզի Աթլետիկոն նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը

23:46 11.09.2017

Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսը խոսել է «Ոսկե գնդակի» հանձնման, ինչպես նաև կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին:

«Ես Սիմեոնեի մեծ երկրպագուն եմ: Նա ինձ ավելի լավ գիտի, քան իմ սեփական հայրը: Կցանկանայի կարիերաս ավարտել «Աթլետիկոյում»:

Քանի դեռ արևը երկնքում է, իսկ երկրում կա կյանք, մենք կփորձենք անել ամեն բան, որպեսզի «Աթլետիկոն» նվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը:

Մեզ համար դժվար էր Լիսաբոնում պարտություն կրելուց հետո: Ես մի քանի անքուն գիշերներ եմ ունեցել այն եզրափակչից հետո: 

Ինձ դուր է գալիս Մեսսին: Մեր միջև հանդիպումներում նա երբեք ինձնից դժգոհ չի մնացել: Ես երբեք չեմ խնդրել նրա խաղաշապիկը և չեմ պատրաստվում անել դա հետագայում: 

Խաղադաշտ եմ դուրս գալիս պայքարելու, այլ ոչ թե ասելու, թե խաղացել եմ Մեսսիի դեմ:

«Ոսկե գնդակը» շատ սուբյեկտիվ պարգև է: Կրիշտիանու Ռոնալդուն նախորդ մրցաշրջանում ոչինչ չէր արել, սակայն վերջին երկու ամիսների ընթացքում ցուցադրած արդյունքի շնորհիվ կարողացավ նվաճել այն»,- ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «Marca»-ն:

Share |

Լրահոս