ՈւԵՖԱ-ի նախագահ. Եթե ես ցանկանում եմ հայտնի դառնալ, ինչպես Պլատինին, ապա պետք է հեռացնեմ ՊՍԺ-ին եվրագավաթներից

19:35 11.09.2017

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը, մեկնաբանելով Նեյմարի և Կիլիան Մբապեի տեղափոխությունը ՊՍԺ, գնահատել է փարիզյան ակումբի հնարավոր պատիժը ֆինանսական ֆեյր փլեյը խախտելու համար: 

«Եթե ես ցանկանում եմ հայտնի դառնալ, ինչպես Պլատինին, ապա պետք է հեռացնեմ ՊՍԺ-ին եվրագավաթներից:

Հավատացած եղեք, մենք չենք վախենա պատժել նման ակումբին: Ոչ ոք չի կարող լինել օրենքից դուրս»,- Չեֆերինի խոսքն է մեջբերում «L’Equipe»-ը:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՈւԵՖԱ-ն կհետազոտի ՊՍԺ-ի տրանսֆերային գործարքների փաստաթղթերը:

Share |

Լրահոս