Հարոյանը և Մանուչարյանն Ուրալի կազմում մասնակցեցին ԲՄԱ Խաբարովսկի հետ խաղին

20:29 11.09.2017

Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «ԲՄԱ Խաբարովսկի» հետ` 1:1:

Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանը և վնասվածքից ապաքինված Էդգար Մանուչարյանը:

Հարոյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և 40-րդ րոպեին դեղին քարտ ստացավ: Մանուչարյանը խաղադաշտ դուրս եկավ 78-րդ րոպեին:

Հայաստանի ընտրանու և «ԲՄԱ Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը հայտավորված չէր խաղին:

Այս խաղից հետո «Ուրալը» 10 միավորով զբաղեցրել է 10-րդ, իսկ «ԲՄԱ Խաբարովսկը» 7 միավորով` 15-րդ տեղը:

«Ուրալ»-«ԲՄԱ Խաբարովսկ»` 1:1

Գոլերը` Չանտուրիա (54, 11 մետրանոց) - Ֆեդոտով (75)

Share |

Լրահոս