Վալվերդեն` Յուվենտուսի հետ խաղի մասին. Կարևոր է Չեմպիոնների լիգան սկսել հաղթանակով

22:46 11.09.2017

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրի` Թուրինի «Յուվենտուսի» հետ կայանալիք հանդիպման մասին:

«Մենք գիտենք, որ «Յուվենտուսը» հրաշալի թիմ ունի, սակայն կփորձենք հաղթել նրանց: Նախորդ տարի «Յուվենտուսը» մեզ համար մեծ խնդիրներ առաջացրեց, այդ իսկ պատճառով հիմա մենք պետք է մի փոքր զգույշ լինենք: 

Եվրոպայի երկու բարձրակարգ թիմերի հանդիպում է սպասվում, որի արդյունքը շատ կարևոր է: «Բարսելոնան» շատ լավ մարզավիճակում է, կատալոնական դերբիում հաղթեցինք 5:0 հաշվով: Վաղը պետք է 3 միավոր վաստակենք:

Պետք է հարգել խմբում գտնվող յուրաքանչյուր ակումբի և ամենակարևորն է` սկսել ՉԼ-ի խաղարկությունը հաղթանակով»,- Վալվերդեի խոսքն է մեջբերում «Football Italia»-ն:

Share |

Լրահոս