Բաուսա. Արգենտինայի հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնք ճնշումը շատ ծանր են տանում

13:35 12.09.2017

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Էդգարդո Բաուսան մեկնաբանել է այն իրավիճակը, որում հայտնվել է ազգային թիմը:

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 16 տուրի արդյունքներով արգենտինացիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը.

«Արգենտինայի հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնք ճնշումը շատ ծանր են տանում: Ավելին, ճնշում նրանք զգում են ամեն կողմից` թե՛ երկրպագուների, թե՛ ԶԼՄ-ների և առհասարակ` բոլորի կողմից: Այդուհանդերձ, նրանք ի զորու են հաջորդ խաղում հաղթելու Պերուի հավաքականին:

Ինչ վերաբերում է հավաքականի գլխավոր մարզիչ Սամպաոլիին, ապա կարող եմ ասել, որ ոչ ոք կախարդական փայտիկ չունի: Սամպաոլին բոլորի պես հաղթում և պարտվում է»,- Բաուսայի խոսքերն է փոխանցում «Ole»-ն:

Պերուի հավաքականի հետ արգենտինացիները կմրցեն հոկտեմբերի 5-ին` սեփական հարկի տակ:

Share |

Լրահոս