Ոսկի, արծաթ և բրոնզ՝ բազկամարտի աշխարհի առաջնությունում

16:00 12.09.2017

Սեպտեմբերի 2-ից 11-ը Բուդապեշտում կայացել է բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությունը, որին մասնակցել է 55 երկրի շուրջ 1200 մարզիկ:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ մեր մարզիկները տարբեր հարգի երեք մեդալ են նվաճել:

Մինչև 20 տարեկանների պայքարում Դավիթ Մադոյանը (+90 կգ) դարձել է հաղթող (աջ ձեռք) և բրոնզե մեդալակիր (ձախ ձեռք):

Մեծահասակների առաջնությունում Էմիլ Ամիրշադյանը (70 կգ) նվաճել է արծաթե մեդալ (աջ ձեռք):

Հունգարիայի մայրաքաղաքում Հայաստանը ներկայացված է եղել 11 մարզիկով:

 

Share |

Լրահոս