19-ամյա գանացի կիսապաշտպանը տեղափոխվել է Բանանց

17:41 12.09.2017

«Բանանցը» տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ պայմանագիր է ստորագրել 19-ամյա գանացի կիսապաշտպան Կվասի Սիբոյի հետ:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Գանական «Չիտահ» ակումբից տեղափոխված ֆուտբոլիստը մինչև «Բանանցին» միանալը մեկ ամիս փորձաշրջան է անցնել ռուսական «Կրասնոդար» ակումբում:

«Կվասի Սիբոն լավ որակներ ունեցող երիտասարդ ֆուտբոլիստ է, խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում: Բացի այն, որ լավ է գործում պաշտպանվելիս, նաև լավ գրոհ է սկսում:

Ավելի շատ ապագայի համար է երիտասարդ, բարձր որակներ ունեցող այս ֆուտբոլիստը»,- նշել է «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը:

Հավելենք, որ Կվասի Սիբոյի հասակն է 182 սմ, քաշը՝ 72 կգ:

Այսպիսով, «Բանանցն» ավարտում է համալրումներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Share |

Լրահոս