Բոխումի ֆուտբոլիստը 11 մետրանոց է վաստակել և մրցավարին համոզել է այն չեղարկել

14:31 12.09.2017

«Բոխումի» պաշտպան Ֆելիքս Բաստիանսը դարձել է երկրորդ Բունդեսլիգայի` հանգստյան օրերի հերոսը:

«Դարմշտադի» հետ խաղում` 0:1 հաշվի պայմաններում, «Հերտայի» նախկին ֆուտբոլիստը շրջանցելով մրցակցի բոլոր պաշտպաններին ներխուժել է տուգանային հրապարակ, որտեղ ընկել է:

Հանդիպման մրցավարը 11-մետրանոց հարված է նշանակել, սակայն Բաստիանսն ազնվորեն խոստովանել է, որ իր նկատմամբ ոչ ոք կանոնները չի խախտել:

Նշենք` արդար խաղի նման դրսևորումից հետո «Բոխումի» ֆուտբոլիստները կարողացել են հավաքվել և կամային հաղթանակ տանել:

 

Մրցավարը լսում է Բաստիանսին և չեղարկում իր որոշումը:

Մրցակցի ֆուտբոլիստները շտապում են գրկախառնվել Բաստիանսի հետ և շնորհակալություն հայտնել:

Share |

Լրահոս