Չելսին կպատժի հակասեմական երգերում Մորատայի անունը հիշատակած երկրպագուներին

15:08 12.09.2017

Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը կպատժի «Լեսթեր»-«Չելսի» հանդիպման ժամանակ հակասեմական արտահայտություններ հնչեցրած իր երկրպագուներին:

«Մենք այդպիսի երևույթներ չենք ընդունում:

Եթե պարզվի, որ տոմսերի սեփականատերերը կամ թիմի անդամները որեէ կապ ունեն այս ամենի հետ, նրանք խստորեն կպատժվեն: Մենք համապատասխան միջոցներ կձեռնարկենք, այդ թվում նրանց թույլ չենք տա ներկա գտնվել թիմի խաղերին»:

Այս մասին «The Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է ակումբի ղեկավարության ներկայացուցիչը:

Նշենք, որ անգլիական ֆուտբոլում շատ խիստ հակառասիստական կանոններ են գործում «No to raсism» եվրոպական ֆուտբոլային ծրագրի շրջանակներում:

Նմանատիպ վարքագծի համար պատիժը թե՛ ակումբների, թե՛ երկրպագուների և թե՛ խաղացողների համար ծանր հետևանքներ կարող է ունենալ:

Հիշեցնենք` «Լեսթեր»-«Չելսի» հանդիպումը կայացել է շաբաթ` սեպտեմբերին 9-ին և ավարտվել է «Չելսիի»` 2:1 հաշվով հաղթանակով: Հանդիպման հաշիվը բացել է իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան խաղի 41-ին: Երկրպագուների բացականչություններում և երգերում ասվել է, որ իսպանացին չի սիրում հրեաներին: Իսկ երգն ուղղված է եղել «Տոտենհեմի» դեմ, որն ընդունված է համարել հրեաների համար ակումբ:

Մորատան ԱՊԼ-ի շրջանակում 4 հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Նա «ազնվականների» շարքերը համալրել է այս ամառ` «Ռեալից»:

Share |

Լրահոս