Դավիդս. Մի համեմատեք Մեսսիին Դիբալայի հետ

13:09 12.09.2017

Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Էդգար Դավիդսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում կատալոնական «Բարսելոնային» հանդիպելուց առաջ համեմատել է երկու թիմերի արգենտինացի հարձակվողներ Պաուլո Դիբալային և Լիոնել Մեսսիին:

«Եթե ցանկանում եք վնասել Դիբալային, շարունակեք համեմատել: Պետք է հանգիստ թողնենք նրան, որպեսզի Պաուլոն շարունակի աճել: «Յուվենտուսի» ձեռքում է անհավանական տաղանդ, սակայն պետք չէ նրա վրա ճնշում գործադրել:

Մեսսիի թագը շատ ծանր է, նա այլ մակարդակի վրա է: Նա տասնյակ գոլեր է խփում տարվա ընթացքում, հատկապես՝ կարևոր խաղերում:

Դիբալան շարունակելու է աճել, նա դեռ շատ բան ունի անելու»,- Դավիդսի խոսքը մեջբերում է «Gazzetta dello Sport»-ը:

«Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Share |

Լրահոս