2018 թվականից Մոսկվայի Դինամոն կխաղա Եվրոպայի լավագույն մարզադաշտերից մեկում

17:33 12.09.2017

Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի հասարակական-փորձագիտական խորհրդի անդամ Սերգեյ Ստեպաշինը խոսել է թիմի վերակառուցված մարզադաշտում կայանալիք առաջին հանդիպման մասին:

Նրա խոսքով, առաջին հանդիպումը տեղի կունենա 2018 թվականի հունիսի սկզբին. Լև Յաշինի անվան «Դինամո» վերակառուցված մարզադաշտում առաջինը կխաղա Ռուսաստանի ազգային հավաքականը: .

«Հաջորդ տարի մենք կխաղանք Եվրոպայի լավագույն մարզադաշտերից մեկում` մեր հայրենի Պետրովսկու պուրակում: Մենք մարզադաշտը կբացենք «Դինամոյի» 95-ամյակի առթիվ:

Աշխարհի առաջնության նախօրեին առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի ազգային հավաքականը` մրցելով աշխարհի առաջատար հավաքականներից մեկի հետ:

Մենք արդեն պայմանավորվածություն ունենք հավաքականի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովի հետ», - ասել է Սերգեյ Ստեպաշինը:

Ռուսաստանի հավաքականի մասնակցությամբ խաղը «Դինամո» մարզադաշտում կկայանա 2018 թվականի հունիսի սկզբին:

Share |

Լրահոս