Էրեբունիի ֆուտբոլիստները կյանքից հեռացած ավագին նվիրված շապիկներով են դուրս եկել դաշտ

12:21 12.09.2017

«Էրեբունիի» ֆուտբոլիստները Հայաստանի առաջին խմբի առաջնության 5-րդ տուրի` «Ալաշկերտ-2»-ի հետ խաղում դաշտ են դուրս եկել կյանքից անժամանակ հեռացած իրենց ավագին` Հայկ Մելքոնյանին նվիրված շապիկներով:

18-ամյա ֆուտբոլիստը, հիշեցնենք, օգոստոսի 30-ին ողբերգական ավտովթարի զոհ էր դարձել:

Նշենք` ԿԱ ՊԵԿ (նախկին «Միկա») մարզահամալիրի մարզադաշտում երեկ կայացած խաղում «Էրեբունին» 3:0 հաշվով հաղթել է «Ալաշկերտ-2»-ին` ընթացիկ մրցաշրջանում տոնելով իր առաջին հաղթանակն ու, առհասարակ, առաջին միավորը վաստակելով:

Լուսանկարները` Գոհար Ավետիսյանի:

Share |

Լրահոս