Եվրոպայի պատանեկան առաջնության Մ18 մրցաշարում Հայկ Մարտիրոսյանն առաջատար եռյակում է

15:16 12.09.2017

Ռումինիայի Մամայա քաղաքում տեղի է ունեցել շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 6-րդ տուրը:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մինչև 18 տարեկան տղաների պայքարում 5-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել և առաջատարների խմբին է միացել Հայկ Մարտիրոսյանը: Այս ենթախմբում հանդես եկող Կոնստանտին Յայլոյանն իր պարտիան ավարտել է հաշտությամբ և մրցաշարի երեք առաջատարներին զիջում է կես միավորով:

Մինչև 16 տարեկանների խմբի առաջատար Արամ Հակոբյանը 6-րդ տուրում պարտություն է կրել Վիկտոր Մատվիիշենիից, ով 5.5 միավորով սկսել է միանձնյա գլխավորել աղյուսակը:

Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը, ով 6-րդ տուրում ոչ-ոքի էր խաղացել, 4.5-ական միավորով կիսում են 4-13-րդ հորիզոնականները:

Մինչև 14 տարեկանների ենթախմբում հանդես եկող Մամիկոն Ղարիբյանն իր պարտիան ավարտել է հաշտությամբ և մրցաշարի 6 առաջատարներին զիջում է կես միավորով:

Մինչև 12 տարեկան տղաների ենթախմբում աղյուսակը գլխավորում են 5.5-ական միավոր վաստակած Այդին Սուլեյմանլին և Չիժի Յակուբը:

Ռոբերտ Մուրադյանը և Արսեն Դավթյանը վաստակել են 4-ական միավոր:

Մինչև 10 տարեկան տղաների առաջնությունում Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 4.5 միավոր և առաջատարից հետ է մեկ միավորով:

Մինչև 8 տարեկանների ենթախմբում Գագիկ Նավոյանը 5 միավորով կիսում է 3-10-րդ հորիզոնականները:

Մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում Սոնա Ասատրայնը 5 միավորով կիսում է 2-3-րդ հորիզոնականները: 4 միավոր վաստակած Մարիամ Ավետիսյանը գտնվում է 7-րդ հորիզոնականում:

Մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում Աննա Սարգսյանը վաստակել է 4.5 միավոր և մրցաշարի միանձնյա առաջատար Օլգա Բադելկային զիջում է 1 միավորով:

Մինչև 14 տարեկան աղջիկների ենթախմբում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը 6-րդ տուրում պարտություն է կրել և զիջել իր դիրքերը. այժմ նա 4 միավորով կիսում է 10-րդ հորիզոնականը:

Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով գլխավորում է Դիանա Լոմայան: 3.5-ական միավոր վաստակած Հասմիկ Քոչինյանը և Աստղիկ Հակոբյանը գտնվում են աղյուսակի միջնամասում:

Մինչև 10 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Անահիտ Մուրադյանը տոնել է 5-րդ անընմեջ հաղթանակը և այժմ կիսում է 2-5-րդ հորիզոնականները:

Իսկ մինչև 8 տարեկան աղջիկների ենթախմբում առաջատարների խմբում ընթացող Անահիտ Մկրտչյանը 6-րդ տուրում պարտություն է կրել և 4 միավորով գտնվում է 9-րդ հորիզոնականում:

Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր:

Հիշեցնենք` Եվրոպայի 2017 թվականի պատանիների և աղջիկների առաջնությունը տեղի է ունենում սեպտեմբերի 4-15-ը՝ Ռումինիայի Մամայա քաղաքում:

Առաջնությունն անցկացվում է հետևյալ տարիքային խմբերով՝ Մ 8, Մ 10, Մ 12, Մ 14, Մ 16 և Մ 18:

Պատանիների և աղջիկների մրցաշարերն անցկացվում են առանձին: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 36 շախմատիստ:

Share |

Լրահոս