ՊՍԺ-ի նախագահ. Որոշ ակումբներ Մբապեի համար ավելի շատ էին առաջարկում, քան` մենք

10:58 12.09.2017

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելայիֆին հայտարարել է, որ հարձակվող Կիլիան Մբապեին ցանկացել են ձեռք բերել նաև այլ ակումբներ.

«Մրցունակ պայքար էր:

Որոշ ակումբներ նրա համար ավելի շատ էին առաջարկում, քան` մենք: Ցանկացած մեծ ակումբ ցանկանում էր նրան ձեռք բերել, բայց մենք Մբապեին պատմեցինք մեր նախագծի և հավակնությունների մասին:

Նա ֆրանսիացի է, փարիզեցի, և այս ակումբը նրա սրտում էր: Նա ցանկանում էր մնալ Ֆրանսիայում և պաշտպանել նրա գույները Չեմպիոնների լիգայում: Մբապեն ցանկանում է պատմություն կերտել այստեղ, նա սիրում է ՊՍԺ-ն և երազել է խաղալ մեր ակումբում»,- Ալ-Հելայիֆիի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեի տրանսֆերի շուրջ բավականին լուրջ առաջարկ է արել Մադրիդի «Ռեալը»: 

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն վարձակալել է Մբապեին՝ նրան 2018-ի ամռանը գնելու պայմանով:

Share |

Լրահոս