NBA. Լեյքերսը շրջանառությունից կհանի Կոբի Բրայանտի համարը

14:51 12.09.2017

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբը մտադիր է շրջանառությունից հանել լեգենդար Կոբի Բրայանտի խաղային համարը,- տեղեկացնում է «TMZ»-ը:

Միջոցառումը կկայանա դեկտեմբերի 18-ին կանոնավոր առաջնության «Գոլդեն Սթեյտի» հետ խաղից առաջ: Հաղորդվում է, որ կալիֆորնիացիներն այդ առումով պաշտոնական հայտարարություն չեն կատարել, սակայն երկրպագուներին խորհուրդ են տվել բաց չթողնել «Գոլդեն Սթեյտի» հետ հանդիպումը «յուրահատուկ իրադարձության» համար:

Աղբյուրի համաձայն՝ այդ իրադարձությունը կլինի նվիրված հենց Բրայանտին, ով 20 տարի է անցկացրել «Լեյքերսում»:

Share |

Լրահոս