ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը երկրպագում է Մանչեսթեր Յունայթեդին

12:38 12.09.2017

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ինը հանդիսանում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի երկրպագուն:

Այս մասին «The Sun» պարբերականին հայտնել է իտալացի քաղաքական գործիչ Անտոնիո Ռացին:

Նա հայտարարել է, որ հյուսիսկորեացի առաջնորդն անձամբ է իրեն այդ մասին խոստովանել: Ռացին նաև նշել է, որ Կիմ Չեն Ինը հետևում է ֆուտբոլային բոլոր խոշոր մրցաշարերին, իսկ խաղը սիրել է երիտասարդ տարիներին, երբ սովորել է Շվեյցարիայում:

Ռացին հայտնել է նաև, որ ԿԺԴՀ-ի առաջնորդը հույս ունի, որ շուտով Անգլիայի և մյուս թոփ-առաջնություններում կհայտնվեն ֆուտբոլիստներ Հյուսիսային Կորեայից:

Share |

Լրահոս