Մոուրինյու. Առանց Ֆելայինիի ինձ ավելի թույլ եմ զգում

10:32 12.09.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հույս է հայտնել, որ բելգիացի կիսապաշտպան Մարուան Ֆելայինին կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ շվեյցարական «Բազելի» հետ հանդիպմանը:

«Նա կարևոր ֆուտբոլիստ է ինձ համար, ավելի կարևոր, քան կարող եք պատկերացնել: Առանց Ֆելայինիի ինձ ավելի թույլ եմ զգում, կարևոր չէ, թե նա գտնվում է դաշտում կամ պահեստայինների նստարանին:

Եթե նրա առողջական վիճակը կարգավորվի, ապա կընդգրկեմ կազմում, քանի որ նա ինձ պետք է»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բազել» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Share |

Լրահոս