Կորեական թերակղզում լարված իրավիճակը չի խանգարի 2018թ. Օլիմպիական խաղերի անցկացմանը

15:29 12.09.2017

Միջազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Թոմաս Բախը հայտարարել է, որ 2018 թ. ձմեռային Օլիմպիական խաղերը Կորեայի Հանրապետությունում պետք է անցկացվեն որոշված ժամանակահատվածում` չնայած Հյուսիսային Կորեայի և այլ երկրների միջև առկա լարված իրավիճակին:

Խաղերը պետք է անցկացվեն հարավկորեական Պչենչհան քաղաքում 2018 թվականի փետրվարի 9-ից 25-ը:

«Օլիմպիական խաղերի անցկացման վտանգի դեռ ոչ մի ակնարկ չկա` չնայած այն հանգամանքին, որ Հարավային Կորեայի և այլ երկրների միջև առկա է լարված իրավիճակ:

Հյուսիսային Կորեայի մարզիկների համար դռները բաց են: Եվ առհասարակ, դռները բաց են բոլոր երկրների համար: Մենք հետևում ենք ԿԺԴՀ-ի այն մարզիկներին, ովքեր ընդգրկվում են հավաքականում:

Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց»,- իր խոսքում ասել է Բախը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԺԴՀ-ն մի քանի միջուկային փորձարկումներ է իրականացրել:

Share |

Լրահոս