Պատրիս Էվրան օգնել է անօթևաններին Մարսելում (տեսանյութ)

13:50 12.09.2017

«Մարսելի» պաշտպան Պատրիս Էվրան Ֆրանսիայի առաջնության շրջանակում «Ռենին» պարտվելու հենց հաջորդ օրը (1:3) շրջել է քաղաքի փողոցներով և օգնել անօթևաններին:

36-ամյա ֆուտբոլիստը համապատասխան տեսանյութը հրապարակել է «Instagram»-ի իր էջում:

«Փողոցում ավելի քան 12 անօթևանի հայտնաբերեցի կես ժամից էլ քիչ քայլելու ընթացքում: Իսկ Դու՞ք ինչ եք արել այսօր: Օգնե՞լ եք ինչ-որ մեկին: Թե՞ դուք միայն կարողանում եք բողոքել և մեղադրել մյուսներին: Փառք Աստծո, ես ինձ երջանիկ եմ զգում»,- այսպիսի խոսքերով է ուղեկցել տեսանյութը Էվրան:

Share |

Լրահոս