Պոգբա. Ցանկանում ենք ապացուցել, որ արժանի ենք ՉԼ-ում խաղալուն

15:56 12.09.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է Չեմպիոնների լիգայում կրկին հանդես գալու մասին:

«Անկհայտ է, որ «Մանչեսթեր Յունայթեդ» եմ տեղափոխվել Չեմպիոնների լիգայում խաղալու համար: Գիտեի, որ նախորդ մրցաշրջանում պետք է հանդես գանք Եվրոպայի լիգայում, այդ պատճառով մեր խնդիրն էր ՉԼ-ի ուղեգիր նվաճելը:

Շատերն ասում են, որ հեշտ խմբում ենք, սակայն Չեմպիոնների լիգայում հեշտ չի լինում: Բոլորը ցանկանում են հաղթել մեզ, իսկ մենք կփորձենք ապացուցել, որ արժանի ենք այս մրցաշարում հանդես գալուն»,- Պոգբայի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Բազել» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Share |

Լրահոս