Բենիտեսը վիրահատությունից հետո վերադարձել է Նյուքասլում աշխաատնքին

17:15 12.09.2017

«Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վերադարձել է ակումբի ճամբար վիրահատության ենթարկվելուց հետո:

Այս մասին ասվում է անգլիական թիմի` «Թվիթերի» պաշտոնական էջում:

57-ամյա իսպանացի մասնագետը հավաքականների խաղերով պայմանավորված դադարի ընթացքում` նախորդ շաբաթ, վիրահատվել է` ճողվածքի (грыжа) վիրահատությունից հետո ստացած վարակի պատճառով: Այս վիրահատությանը Բենիտեսը ենթարկվել էր ավելի քան երկու տարի առաջ:

Բենիտեսը մտադիր է եղել աշխատանքին վերադառնալ սեպտեմբերի 7-ին, սակայն մեքենայում զգացած ցավերի պատճառով ստիպված վերադարձել է տուն:

Արդյունքում, «Նյուքասլն» ԱՊԼ-ի 4-րդ տուրի` «Սուոնսի Սիթիի» հետ խաղն անցկացրել է առանց գլխավոր մարզչի, բայց կարողացել է հաղթել (1:0):

Share |

Լրահոս