Սալահ. Լիվերպուլը պետք է մոռանա Մանչեսթեր Սիթիի հետ խաղի արդյունքը

12:42 12.09.2017

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Մուհամեդ Սալահը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում իսպանական «Սևիլիայի» հետ առաջիկա հանդիպման մասին:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա թիմին օգնել հաղթել և միավորներ վաստակել: Շատ ուրախ եմ լինել «Լիվերպուլի» մասնիկը, որը մեծ ընտանիք է: Երջանիկ եմ խաղալ այս ֆուտբոլիստների հետ:

Ինչ վերաբերում է «Սևիլիային», ապա ուրախ եմ, որ մեկնարկում ենք «Էնֆիլդում»: Ցանկանում ենք հաղթել այս խաղում: Պետք է մոռանանք «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի արդյունքը և շարժվենք առաջ»,- Սալահի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

«Լիվերպուլ»-«Սևիլիա» խաղը կկայանա սեպտեմբերի 13-ին:

Share |

Լրահոս