Սիմեոնե. Աթլետիկոյի նպատակն է ՉԼ-ում հաղթելը

11:25 12.09.2017

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում իտալական «Ռոմայի» հետ առաջիկա հանդիպման մասին:

«Ոչ լիարժեքության բարդույթ չունենք: Ինչ եղել է նախկինում, մնացել է անցյալում: Նոր արշավ է սկսվում, և հիացած ենք դրանով:

Գիտեմ, որ «Ռոման» հիանալի թիմ է, որը սիրում է գեղեցիկ ֆուտբոլ խաղալ: Նրանք լավ են գրոհում եզրերով, ֆուտբոլիստները բավականաչափ ուժեղ են:

Հավատում եմ «Աթլետիկոյի» ապագային: Նպատակներն ավելի համարձակ են դառնում: Մեր մեջ եռում է կյանքը, և գլխավոր նպատակն է Չեմպիոնների լիգայում հաղթելը»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Share |

Լրահոս