Չեմպիոնների լիգան Armenia TV և Armenia Premium-ի եթերում

20:47 12.09.2017

Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրի երկու հանդիպումներ Հայաստանում կցուցադրվեն ուղիղ եթերով:

«Armenia TV» հեռուստաընկերության ուղիղ եթերում կցուցադրվի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բազել» հանդիպումը:

«Armenia Premium»-ով հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտել «Բարսելոնա»-«Յուվենտուս» հանդիպումը:

Խաղերը մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին է:

Share |

Լրահոս