FA-ն մերժել է Լիվերպուլի բողոքը. Մանեն բաց կթողնի 3 հանդիպում

19:38 12.09.2017

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան (FA) մերժել է «Լիվերպուլի» բողոքը` կապված թիմի հարձակվող Սադիո Մանեի 3-խաղյա որակազրկման հետ:

Սենեգալցին Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի` «Մանչեսթեր Սիթիի» հետ կայացած խաղում (0:5) ոտքով հարվածել է մրցակցի դարպասապահ Էդերսոն Մորաեսի դեմքին: Բախման արդյունքում դարպասապահը վնասվածքի պատճառով չէր կարողացել շարունակել հանդիպումը և լքել էր խաղադաշտը պատգարակի միջոցով: 

3-խաղյա որակազրկման պատճառով Մանեն չի կարող օգնել «Լիվերպուլին» «Բերնլիի» (սեպտեմբերի 16) և «Լեսթերի» հետ երկու (սեպտեմբերի19, 23) կայանալիք հանդիպումները:

Share |

Լրահոս