Սալահը բաց է թողել Լիվերպուլի մարզումը Սևիլիայի դեմ խաղից առաջ

21:14 12.09.2017

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Մուհամեդ Սալահը բաց է թողել թիմի մարզումը հիվանդության պատճառով,- տեղեկացնում է «մերսիսայդցիների» պաշտոնական կայքը:

Եգիպտացին ժամանել է մարզաբազա, սակայն չի մարզվել` բժիշկների կողմից նախազգուշացման պատճառով:

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը նախապատրաստվում է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի մեկնարկային տուրի` «Սևիլիայի» հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը` սեպտեմբերի 13-ին, Երևանի ժամանակով 22:45-ին:

Share |

Լրահոս