Իբրահիմովիչ. Զինվեք համբերությամբ, շուտով կվերադառնամ

19:19 12.09.2017

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաղորդել է, որ մոտ է լիովին ապաքինմանը:

Շվեդ հարձակվողը վնասվածք էր ստացել նախորդ մրցաշրջանում: 

«Ծունկս գրեթե վերականգնվել է: Ցանկանում եմ, որպեսզի բոլորը զինվեն համբերությամբ: Երբ ես վերադառնամ, ապա ամբողջ աշխարհը կիմանա: 

Շարունակեք աջակցել ինձ, եղեք համբերատար, և ես կվերադառնամ ավելի ուժեղ»,- Զլատանի խոսքն է մեջբերում «Aftonbladet»-ը:

Share |

Լրահոս