Բարսելոնան հաղթեց Յուվենտուսին, Մեսսին 2 գոլ խփեց Բուֆոնին (տեսանյութ)

00:36 13.09.2017

Չեմպիոնների լիգայի խմբային փուլը մեկնարկեց: D խմբում խաղային օրվա կենտրոնական հանդիպումն էր՝ «Բարսելոնա»-«Յուվենտուս»: Կատալոնական թիմը հաղթեց 3:0 հաշվով:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին Մեսսին պատ խաղարկելուց հետո դիպուկ հարվածով գնդակն ուղարկել է դարպասի հեռավոր անկյունը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց Իվան Ռակիտիչը կրկնապատկել է հաշիվը:

69-րդ րոպեին Մեսսին հիանալի գոլով դուբլ է ձևակերպել՝ 3:0:

Խմբի մյուս խաղում «Սպորտինգը» 3:2 հաշվով հաղթեց «Օլիմպիակոսին»:

 

Share |

Լրահոս