Չեմպիոնների լիգա. խաղային օրը թվերով ու փաստերով

10:30 13.09.2017

Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը: Խաղային առաջին օրը կայացան A, B, C և D խմբերի 8 հանդիպումները: Ներկայացնում ենք ուշագրավ թվերը և փաստերը:

8 հանդիպումներում, ընդհանուր առմամբ, խփվել է 28 գոլ:

Ամենագոլառատը «Չելսի»-«Ղարաբաղ» խաղն էր` 6:0:

Գոլ չի գրանցվել միայն «Ռոմա»-«Աթլետիկո» խաղում:

16 թիմերից գոլեր են խփել 9-ը: 4 դեպքերում հաղթել են տանտերերը, 3 անգամ հյուրերը, մյուս խաղն էլ («Ռոմա»-«Աթլետիկո») ավարտվել է ոչ-ոքի:

Առաջինը հաշիվը բացվել է «Սպորտինգ»-«Օլիմպիակոս» խաղում. 2-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Սեյդու Դումբիան:

Ժամանակային առումով վերջին գոլը խփվել է 90+3-րդ րոպեին: Ֆելիպե Պարդոն («Օլիմպիակոս») գրավել է «Սպորտինգի» դարպասը:

8 հանդիպումներում 3 անգամ 11 մետրանոց է նշանակվել՝ բոլորն էլ անվրեպ են իրացրել՝ Լևանդովսկի («Բավարիա»), Վիտինյո (ԲԿՄԱ), Կավանի (ՊՍԺ).

Խաղերում 1 կարմիր քարտ է գրանցվել. խաղադաշտից հեռացվել է «Անդերլեխտի» կիսապաշտպան Սվեն Կումսը:

8 հանդիպումներում մրցավարները ցույց են տվել 31 դեղին քարտ:

Ամենաշատ քարտերը գրանցվել են «Բարսելոնա»-«Յուվենտուս» և «Օլիմպիակոս»-«Սպորտինգ» խաղերումում՝ 6-ական. ամենաշատը զգուշացվել են «Յուվեի» ֆուտբոլիստները՝ 4:

Հատկանշական է, որ բոլոր խաղերում նվազագույնը 1 դեղին քարտ գրացվել է. ամենաքիչը (1) դեղին քարտ գրանցվել է «Չելսի»-«Ղարաբաղ» և «Ռոմա»-«Աթլետիկո» խաղերում: «Ղարաբաղի», «Աթլետիկոյի» ֆուտբոլիստները չեն զգուշացվել:

Share |

Լրահոս