ՉԼ. Ղարաբաղը ջախջախվեց (տեսանյութ)

00:44 13.09.2017

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում կայացան նաև C խմբի հանդիպումները:

Չելսին 6:0 հաշվով հաղթեց ադրբեջանական «Ղարաբաղին»:

Հաշիվը 5-րդ րոպեին բացել է Պեդրոն, 30-րդ րոպեին Զապակոստան ֆանտաստիկ գոլով կրկնապատկել է այն:

Երկրորդ կեսում աչքի են ընկել Ասպիլիկուետան, Բակայոկոն և Բատշուաին, իսկ խաղավարտից 8 րոպե առաջ էլ Մեդվեդևն ինքնագոլի հեղինակ է դարձել:

Խմբի մյուս խաղը՝ Ռոմա-Աթլետիկո, գոլազուրկ ավարտ է ունեցել:

Share |

Լրահոս