Անչելոտին իրեն ուղղված քննադատությունների մասին. Ես այն չեմ, ինչ երեկ

11:33 13.09.2017

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստովանել է, որ արդեն հոգնել է քննադատություններից:

Վերջին շրջանում գերմանական ԶԼՄ-ները բազմիցս քննարկում են իտալացի մասնագետի խաղային գաղափարները և նրա նախընտրած մարտաավարական լուծումները:

Անչելոտին նախազգուշացրել է, որ մտադիր չէ հաշտվել յուրաքանչյուր քննադատական նկատողության հետ.

«Ես այն չեմ, ինչ` երեկ: Շատերն են խոսում մարտավարության և խաղադաշտում ֆուտբոլիստների դիրքի մասին: Բայց դա արդեն չափազանց է:

Ֆուտբոլը շատ պարզ խաղ է: Ինչ վերաբերում է Թոմաս Մյուլերին, ապա ես երբեք նրան չեմ օգտագործել աջ եզրում, քանի որ ես հիմար չեմ: Գիտեմ, որ Մյուլերը եզրային ֆուտբոլիստ չէ»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Share |

Լրահոս